Non classé

Մամլո հաղորդագրություն։ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանությունը դատի է տվել Շարժում կազմակերպությանն իր ազդեցության գոտում գտնվող գործիչների մասին հրապարակումների համար։


Դատական առաջին նիստը տեղի է ունենալու մայիսի 11-ին, առավոտյան 09:30-ին, փարիզյան Նանթեր արվարձանի դատարանում։ Ըստ էության ադրբեջանական դեսպանատունը Շարժումին մեղադրում է իրենց բռնապետության շահերը Ֆրանսիայում սպասարկող անձանց մասին սոցցանցերում հրապարակումներ անելու մեջ։

Շարժումի հրապարակումները հիմնված են հանրային, ստուգելի աղբյուրների վրա՝ նպատակ ունենալով հանրության լայն շրջանակներին տեղեկացնել ադրբեջանական ազդեցության ցանցերի մասին։ Սույն դատը վերոհիշյալ անհատականությունների և կոռումպացված ռեժիմի «բարի համբավը» վերականգնելուն է միտված։ Սակայն այդ հրապարակումներով Շարժումն օգտվում էր իր խոսքի ազատության իրավունքից և քաղաքական զգոնության իր կոչն էր անում ընդդեմ ավտորիտար, կոռումպացված ռեժիմի, որը չի հարգում ո՛չ մարդու, ո՛չ միջազգային իրավունքները։

Իրենց հանցավոր իշխանությանը քննադատող լրագրողները և ակտիվիստները դառնում են ադրբեջանական դեսպանության՝ արդեն սովորական դարձած, լռեցման գործիքակազմերի զոհը։

Դեսպանությունը Շարժումից պահանջում է հեռացնել հրապարակումները և 10000 եվրոյի չափ վնասի փոխհատուցում։ Ինչպես նաև 3000 եվրոյի չարաշահման և ևս 3000 եվրոյի դատական ծախսերի փոխհատուցում։

Շարժումը դատապարտում է գրաքննության այս փորձը, որի նպատակն է Ֆրանսիայի արդարադատության գործիքավորման միջոցով թույլ չտալ ադրբեջանական ռեժիմին ուղղված ցանկացած քննադատություն կամ դիմադրություն։

Կոչ ենք անում հայ դատի բոլոր պաշտպաններին, ինչպես նաև արդարադատության և ժողովուրդների արժանապատվության նվիրյալներին, մոբիլիզացվել և աջակցել Շարժումին մայիսի 11-ին, ժամը 09:30-ին կայանալիք դատական լսումների ընթացքում։ Այն կայանալու է Նանթերի դատարանի C սրահում, ուր Շարժումի իրավունքները և արժանապատվությունը պաշտպանելու է փաստաբան Մարթեն Պրադելը։

Հույս ունենք ձեր ներկայության և Շարժում կազմակերպության հետ ձեր համերաշխության վրա՝ Ադրբեջանի նենգ գործողությունները երևան բերող այս դատական հայցի ընթացքում։ Այս վերջինը ոչ մի կերպ չի ազդելու հայուհիների և հայերի իրավունքների պաշտպանության Շարժումի վճռականության վրա։

Շարժումին աջակցելու համար